Անցնել բովանդակությանը
XFix Service Center

MacBook-ի վերանորոգում Երևանում

Մասնագիտացված վերանորոգում մեր արհեստանոցում՝ MacBook Air, MacBook Pro, MacBook Neo և iMac սարքերի համար։ Կատարում ենք էկրանի, մարտկոցի, ստեղնաշարի և թաչփադի փոխարինում, լիցքավորման մուտքերի, մայր պլատայի ու հեղուկից վնասվածքների վերականգնում, պրոֆեսիոնալ մաքրում և macOS-ի վերատեղադրում։

Ճշգրիտ գինը կախված է մոդելից, և այն միշտ ասում ենք նախքան աշխատանքը սկսելը։ Պրոցեսը մաքսիմալ արագ դարձնելու համար նախապես զանգեք կամ գրեք մեզ, որպեսզի պահեստամասը պատրաստ լինի։ Դիագնոստիկան անվճար է, եթե համաձայնում եք վերանորոգմանը։

Զանգահարել
MacBook Pro՝ բացված ներքևի կափարիչով, երևում են օդափոխիչներն ու մարտկոցները
  • Անվճար դիագնոստիկա՝ վերանորոգման դեպքում
  • Վերանորոգումների մեծ մասը՝ նույն օրըԲարդ վերանորոգումները կարող են ավելի երկար տևել։
  • Բոլոր վերանորոգումները՝ մեր արհեստանոցում
  • Փոխարինել են մակբուքիս(M3 Pro)էկրանը օրիգինալ տարբերակով։Գոհ եմ շատ,խորհուրդ եմ տալիս։
    Karen S. · Google
  • They clean out the internals of my MacBook Pro (fans, ports, keyboard) and redid the thermal paste. Had a massive impact to performance at top end, very impressed. Good price and took only a few hours.
    Azhar · Google
  • Залил новый macbook air 13 кофе в субботу вечером, приехал в этот сервис. Ребята вошли в положение и взяли mac в конце рабочего дня на чистку и тем самым спасли, так как жидкость была проникла близко к материнской плате и шлейфу монитора. Спасибо ребятам большое! Рекомендую.
    Samvel M. · Yandex
  • Благодарю за потрясающую работу, выполненную всего за несколько часов! Замена экрана на MacBook M4 13,3″ A3240 выполнена отлично.
    Jenya H. · Google
  • После поломки сдавал macbook pro m5 для ремонта тачпад,Все сделали аккуратно,спасибо!
    Arayik B. · Google
  • Called them to fix my MacBook Pro screen because I needed it done ASAP. They fixed it within 2-3 hours and even cleaned my keyboard too. Really happy with the service,would definitely recommend. Location was convenient as well!
    Jor · Google
  • Сдал в чистку макбук. Все сделали быстро и качественно. Приятный персонал.
    Владислав М. · Google
  • Залили макбук кофе, отдал на диагностику и ремонт. Все сделали быстро и качественно, очень много было проблем и справились со всем)
    Daniil O. · Google
  • These guys repaired my Macbook within few hours! Highly recommended.
    Heghnar · Google
  • Меняли дисплей Макбука . Мастер Степан ответил на все вопросы , справился с задачей на отлично , очень быстро и качественно . Обслуживание и подход к клиентам порадовал 😊👍
    Ruben A. · 2GIS
  • Пролила воду на МакБук Про. Все оперативно сделали, починили. Сказали, что ничего не сломалось и нужно только почистить и просушить. Сделали за 1 день. Мак работает отлично, как новый! Спасибо большое! Очень приятные люди работают. Всем советую!
    Анна Д. · Yandex
  • nice place, professional approach, original parts. they send you photos of process and offer different ways of fixing. i repaired my macbook there, all good
    Михаил А. · Google

Վերանորոգե՞լ եք մեզ մոտ

Թողեք կարծիք Google-ում, Yandex-ում կամ 2GIS-ում։ Դա օգնում է ուրիշներին գտնել վստահելի սերվիս։

Օրիգինալ պահեստամաս, որակյալ կրկնօրինակ, թե հասանելի տարբերակ

Պահեստամաս փոխելիս առաջարկում ենք երեք տարբերակ.

  • Օրիգինալ՝ պատրաստված է արտադրողի կողմից, կարող է ավելի լավ աշխատել և ավելի երկար ծառայել։ Տրվում է առնվազն 6 ամիս երաշխիք։
  • Որակյալ կրկնօրինակ՝ այլ արտադրողի հուսալի պահեստամաս, որն ամեն ինչում չէ, որ համապատասխանում է օրիգինալին։ Երաշխիք չի տրվում։
  • Հասանելի տարբերակ՝ ամենացածր գնով աշխատող պահեստամաս, որը որակով զիջում է որակյալ կրկնօրինակին։ Երաշխիք չի տրվում։

Մարտկոցը փոխելուց հետո MacBook-ը սխալներ ցույց չի տալիս ինչպես օրիգինալի, այնպես էլ որակյալ կրկնօրինակի դեպքում, իսկ էկրանը փոխելուց հետո True Tone-ը ճիշտ է աշխատում օրիգինալ էկրանով։ Կայքում նշված «սկսած» գները օրիգինալ պահեստամասով են։

Որքան է տևում վերանորոգումը

Սովորական ժամկետները, երբ նախապես զանգում կամ գրում եք, և պահեստամասը պատրաստ է.

  • էկրանի կամ մարտկոցի փոխարինում, մաքրում և թերմոպաստայի փոխարինում՝ 1-2 ժամ
  • լիցքավորման մուտքի կամ թաչփադի փոխարինում՝ 3-4 ժամ
  • ստեղնաշարի փոխարինում՝ 4-6 ժամ
  • macOS-ի վերատեղադրում՝ 1-2 օր
  • ջրի վնասվածքի և մայր պլատայի վերանորոգում՝ 3-4 ժամից մինչև մի քանի օր, կախված վնասվածքից

Եթե գալիս եք առանց նախապես զանգելու, սպասելու ժամանակը կախված է այդ օրվա հերթից։

iMac

iMac-ի համար կատարում ենք նույնատիպ աշխատանքներ, ինչ MacBook-ի համար՝ էկրանի փոխարինում, ջրի վնասվածքի և մայր պլատայի վերանորոգում, մաքրում և թերմոպաստայի փոխարինում, macOS-ի վերատեղադրում՝ նույն «սկսած» գներով, ինչ MacBook-ի համար։

Վերանորոգում կամ փոխում ենք նաև iMac-ի սնուցման բլոկը (օրինակ, երբ iMac-ը չի միանում)՝ սկսած 10 000 ֏, սովորաբար մոտ 1 ժամում։ Այն մոդելներում, որտեղ դա հնարավոր է, փոխում կամ մեծացնում ենք կուտակիչը (HDD կամ SSD) և օպերատիվ հիշողությունը՝ սկսած 30 000 ֏, 1 օրից։

Վերանորոգում ենք նաև Magic Keyboard, Magic Trackpad և Magic Mouse՝ սկսած 10 000 ֏, 1 օրից։

Ինչ է ներառում յուրաքանչյուր վերանորոգում

  • Վերանորոգումից հետո ստուգում ենք սարքի բոլոր գործառույթները։
  • Մաքրում ենք սարքը։
  • Սարքը չենք զրոյացնում և ձեր ֆայլերը չենք նայում, եթե դուք չեք խնդրում։
  • Երբեմն պետք է լինում գաղտնաբառը, որպեսզի ստուգենք, որ ամեն ինչ աշխատում է։
  • Ցանկության դեպքում հին պահեստամասը վերադարձնում ենք ձեզ։

Դիագնոստիկա

Դիագնոստիկան անվճար է, եթե համաձայնում եք վերանորոգմանը։ Եթե որոշում եք չվերանորոգել, նոթբուքի դիագնոստիկան արժե 3000 ֏-ից։ Այն տևում է 30 րոպեից մինչև 2-3 օր՝ կախված խնդրի բարդությունից։

Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն է տևում MacBook-ի վերանորոգումը։

Կախված է ծառայությունից։ Էկրանի կամ մարտկոցի փոխարինումը, ինչպես նաև մաքրումը և թերմոպաստայի փոխարինումը տևում են 1-2 ժամ, լիցքավորման մուտքի և թաչփադի փոխարինումը՝ 3-4 ժամ, ստեղնաշարինը՝ 4-6 ժամ, macOS-ի վերատեղադրումը՝ 1-2 օր, իսկ ջրի վնասվածքի և մայր պլատայի վերանորոգումը՝ 3-4 ժամից մինչև մի քանի օր։ Այս ժամկետները գործում են, եթե նախապես զանգում կամ գրում եք, որ պահեստամասը պատրաստ լինի։ Առանց դրա սպասելու ժամանակը կախված է այդ օրվա հերթից։

Ո՞րն է օրիգինալ պահեստամասի, որակյալ կրկնօրինակի և հասանելի տարբերակի տարբերությունը։

Օրիգինալը պատրաստված է արտադրողի կողմից և կարող է ավելի լավ աշխատել ու ավելի երկար ծառայել։ Որակյալ կրկնօրինակն այլ արտադրողի հուսալի պահեստամաս է, որն ամեն ինչում չէ, որ համապատասխանում է օրիգինալին։ Հասանելի տարբերակն ամենացածր գնով աշխատող պահեստամաս է, որը որակով զիջում է որակյալ կրկնօրինակին։ Երաշխիք տրվում է միայն օրիգինալի համար, իսկ կայքում նշված «սկսած» գները օրիգինալ պահեստամասով են։

Վերանորոգման համար երաշխիք տալի՞ս եք։

Այո։ Օրիգինալ պահեստամասով վերանորոգումների համար տալիս ենք առնվազն 6 ամիս երաշխիք։ Ճշգրիտ ժամկետը կախված է պահեստամասից և վերանորոգումից ու նշվում է անդորրագրում։ Երաշխիքը ներառում է նյութերի և աշխատանքի թերությունները, բայց չի գործում, եթե սարքն ընկել է, ներսը ջուր է լցվել կամ այն բացել է այլ վարպետ։ Որակյալ կրկնօրինակների և հասանելի տարբերակի վրա երաշխիք չի տրվում։

Դիագնոստիկան անվճա՞ր է։

Այո, եթե համաձայնում եք վերանորոգմանը։ Եթե որոշում եք չվերանորոգել, հեռախոսի դիագնոստիկան արժե 3000 ֏, իսկ ավելի բարդ սարքերինը՝ սկսած 3000 ֏-ից։ Ճշգրիտ գինը միշտ ասում ենք նախքան որևէ աշխատանք սկսելը։

Ի՞նչ է լինում իմ տվյալների հետ վերանորոգման ժամանակ։

Սարքը չենք զրոյացնում և ձեր ֆայլերը չենք նայում, եթե դուք չեք խնդրում։ Երբեմն պետք է լինում գաղտնաբառը (էկրանի կոդը), որպեսզի վերանորոգումից հետո ստուգենք, որ ամեն ինչ ճիշտ է աշխատում։

Կարո՞ղ եմ սարքն ուղարկել առաքիչով։

Այո, կարող եք ինքներդ ուղարկել այն առաքման ծառայությամբ։

Այցելեք կամ զանգահարեք

Հասցե
«Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոն, Հյուսիսային պողոտա 10, Երևան 0002
Աշխատանքային ժամեր
Ամեն օր 11:00-20:00
Հեռախոս
+374 96 63 23 63
Էլ. փոստ
info@xfix.am
Զանգահարել

Պատվիրել հետադարձ զանգ

Թողեք ձեր համարը, և մենք կզանգահարենք աշխատանքային ժամերին։

Հայտը վերաբերում է՝ MacBook-ի վերանորոգում

Կզանգահարենք կամ կգրենք այս համարին։

Ինչպես կապվել ձեզ հետ

Գաղտնիություն