Անցնել բովանդակությանը
XFix Service Center

Մեր մասին

XFix-ը էլեկտրոնիկայի վերանորոգման անկախ սերվիս կենտրոն է Երևանում՝ «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնում։ 2020 թվականից վերանորոգում ենք հեռախոսներ, նոթբուքեր, պլանշետներ, խելացի ժամացույցներ, ականջակալներ, խաղային կոնսոլներ և այլ էլեկտրոնիկա։

Ինչպես ենք աշխատում

  • Բոլոր վերանորոգումները կատարում ենք մեր արհեստանոցում։
  • Նախ դիագնոստիկա, հետո ճշգրիտ գին։ Աշխատանքը սկսում ենք միայն ձեր համաձայնությամբ, իսկ դիագնոստիկան անվճար է, եթե համաձայնում եք վերանորոգմանը։
  • Պահեստամաս փոխելիս ընտրում եք օրիգինալը, որակյալ կրկնօրինակը կամ հասանելի տարբերակը։ Օրիգինալ պահեստամասով վերանորոգման համար տալիս ենք առնվազն 6 ամիս երաշխիք։
  • Վերանորոգումների մեծ մասն ավարտվում է նույն օրը։ Ամենաարագն այն է, երբ նախապես զանգում կամ գրում եք, որ պահեստամասը պատրաստ լինի։
  • Սարքը չենք զրոյացնում և ձեր ֆայլերը չենք նայում, եթե դուք չեք խնդրում։

Ինչն է մեզ համար կարևոր

Ուզում ենք, որ յուրաքանչյուր վերանորոգում լինի արագ և որակով, իսկ յուրաքանչյուր հաճախորդ գոհ մնա։ Մեր թիմը բաղկացած է պրոֆեսիոնալ և փորձառու մասնագետներից, ովքեր տիրապետում են տարբեր սարքերի վերանորոգման հմտություններին՝ սմարթֆոններից մինչև նոթբուքեր և խաղային կոնսոլներ։ Ունենալով տարիների փորձ և մասնագիտական գիտելիքներ՝ մենք պատրաստ ենք լուծել գրեթե ցանկացած տեխնիկական խնդիր՝ ապահովելով հուսալի և որակյալ սպասարկում։

Այցելեք կամ զանգահարեք

Հասցե
«Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոն, Հյուսիսային պողոտա 10, Երևան 0002
Աշխատանքային ժամեր
Ամեն օր 11:00-20:00
Հեռախոս
+374 96 63 23 63
Էլ. փոստ
info@xfix.am
Զանգահարել
XFix սրահը ներսից՝ վաճառասեղանը, պատին՝ հեռախոսի պատյաններ և լուսավորված XFix ցուցանակը